Տաթևի վանական համալիրի և ճոպանուղու բացումը` հոկտեմբերի 16-ին

Տաթևի վանական համալիրի և ճոպանուղու պաշտօնական բացումը նախատեսւում է հոկտեմբերի 16-ին: «Տաթևի վանքային համալիրի վերականգնման» ծրագիրն իրականացնում է «Իստէյտ մենեջմենտ ընդ ադմինիսթրէյշն քամփնի» ընկերութիւնը:
Ինչպէս այսօր ասուլիսում յայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսեանը, ճոպանուղու կառուցման համար սարքաւորումներն արդէն ներմուծւել են, յենակէտային կայանների կառուցման աշխատանքներ են իրականացւել Տաթևում և Հալիձորում, համապատասխանաբար մօտ 80 % և 45 %, կառուցւել է 3 աշխատարակներից 2-ը, իսկ երրորդի աշխատանքներն իրականացւել են մօտ 80 %-ով: Մինչ օրս ներդրումները կազմել են մօտ 4 մլն եւրօ, նախատեսւած 6.9 մլն-ից: Աշխատանքներում ներգրավւած է մօտ 60 մարդ:
«Պաշտօնական բացումը նաև լուրջ միջազգային արձագանք է ունենալու: Վարչապետի յանձնարարականով Եւրոնիւզ և Սի-էՆ-էՆ յայտնի լրատւական գործակալութիւններին ենք հրաւիրել, որ բացումը հեռարձակւի այդ հեղինակաւոր ընկերութիւնների միջոցով»,- յայտնեց նա:
Փոխնախարարի խօսքով, աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի և այս ծրագրի իրագործումը լուրջ խթան կը հանդիսանայ հարաւը որպէս տուրիստական նոր կենտրոն ձևաւորելո համար և որպէս նոր տուրիստական պրոդուկտ միջազգային շուկայում ներկայացնելու համար: Նախատեսւում է, որ այս ծրագրի կեանքի կոչելը 3-4 %-ի լիցք կհաղորդի զբօսաշրջութեանը:

08.06.2010, 18:16
Aysor.am

0 Պատգամ: