«Եթէ կորցնենք մի բան, ամբողջն ենք կորցնելու»

11:32 • 08.06.10
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլեանը Tert.am–ի հետ զրոյցում, անդրադառնալով Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի բանակցային ներկայ փուլին, կարծիք յայտնեց, որ այդ հարցում շուտափոյթ լուծումներ չեն սպասւում։
«Ընդդիմադիր ուժերն ահազանգում են, որ Ղարաբաղի շուրջ օղակը սեղմւում է։ Դուք նոր երանգներ տեսնո՞ւմ էք Ղարաբաղեան բանակցութիւնների ներկայ փուլում» հարցին ի պատասխան Ժիրայր Սեֆիլեանն ասաց.
«Որ ընթացքը վատն է առհասարակ, դա փաստ է, սակայն ես այն կարծիքին չեմ, որ շուտափոյթ ինչ-որ լուծումներ են սպասւում այդ ճակատում։ Այդպիսի բան, իմ համոզմամբ, չի լինելու։ Ես աւելի շատ այն կարծիքին եմ, որ այսօր ոչ թէ արցախեան հարցում վտանգներ գոյութիւն ունեն, այլ ամբողջ մեր Հայաստանն է վտանգի մէջ։ Եւ եթէ կորցնենք մի բան, ամբողջն ենք կորցնելու։ Այնպէս չի լինելու, որ Արցախի մի հատւած կորցնելու ենք և մնացածը պահպանւելու է։ Այդպիսի բան չկայ, ուստի պէտք է խնդիրը գլոբալ դնել և լուծումը գլոբալ գտնել»։

Tert.am

0 Պատգամ: