Կոնստանտին Զատուլին.
Ես անհանգստանում եմ այն ժողովուրդների ճակատագրի համար, ովքեր գերադասում են ռեվանշի կամ տարածքների վերադարձման գաղափարը



Յունիս 09, 2010 13:56
Ես անհանգստանում եմ այն ժողովուրդների ճակատագրի համար, ովքեր գերադասում են ռեվանշի կամ տարածքների վերադարձման գաղափարը:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն, Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խօսքով, հարկ է մտածել այն մասին, թէ նման մօտեցման դէպքում ինչպէս իրեն պէտք է պահի Ռուսաստանը, որն այդքան կորցրել է Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ: Ռուսաստանցի քաղաքագէտի խօսքով, Մոսկւան ամենից շատ մտահոգւելու առիթ ունի այդ կապակցութեամբ, բայց Կրեմլը վերադարձը պետական ուղենիշ չի հռչակում: «Քանի որ դա նշանակում է ժողովրդին փակուղի մտցնել»,- մանրամասնել է նա:
Պատասխանելով Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական գործողութիւնների հնարաւոր վերսկսման մասին հարցին՝ Զատուլինը նկատել է. «Ես չեմ կարող դա բացառել, քանի որ ռեվանշը որոշ դէպքերում ազգային գաղափար է դառնում»:
Նշենք, որ յունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկրի ռազմական դոկտրինը, որը թոյլ է տալիս «օկուպացւած տարածքների ազատագրումը» ռազմական եղանակով եւ օտարերկրեայ ռազմաբազաների ստեղծումը երկրի տարածքում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: