«Եւրատեսիլ 2010»–ում յաղթած Լենան հայկական ծագո՞ւմ ունի
10:51 • 05.06.10
«Եւրատեսիլ 2010»–ի յաղթող Լենա Մայեր Լանդրուտը ազգութեամբ Հայ է։ Այս մասին «Իզւեստիա» թերթին տւած հարցազրոյցում 2005թ. ասել է Լենայի պապիկը՝ Անդրէաս Մայէր Լանդրուտը։
Անդրէասը փայլուն դիւանագիտական կարիէրայ է արել։ Նա եղել է ԽՍՀՄ–ում Գերմանիայի դեսպանը։ Աւելի ուշ նա վերադարձել է Մոսկւա, որտեղ մինչև հիմա բնակարան ունի։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
Անդրէասը երկու անգամ է զբաղեցրել դեսպանի պաշտօնը՝ 1980-1983թթ. և 1987–1989թթ., այդ ընթացքում գերմանական դեսպանատունը հովանաւորել է արւեստի շատ գործիչների։ «Իզւեստիայի» թղթակիցն այդ առնչութեամբ խնդրել էր նրան պատմել իր բնակարանի պատերին կախւած նկաարների մասին։ Անդրէասը, մասնաւորապէս, ասել էր. «Այստեղ՝ հիւրանոցում, Օլեգ Վուկոլովն է, 1990թ. նկար է, և իմ դիմանկարը, Իգոր Օբրոսովի նկարն է, շատ եմ սիրում նրան։ Նայէք Ստրավինսկիի այս նկարին, դա մի հրաշալի Հայ նկարչի գործն է, ես նրան շատ եմ սիրում։ Կինս էլ է սիրում, նա Հայ է...»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment