Յուշագիր` յանուն երեխաների ապագայի

Այսօր «Միաւորւենք յանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարութեան և «Սէյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք» ամերիկեան կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի միջև ստորագրւեց փոխըմբռնման յուշագիր:
Փոխըմբռման յուշագիրը ստորգարեցին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Աւետիսեանը և «Սէյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք» ամերիկեան կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Իրինա Սաղոյեանը:
«Նորանկախ պետութիւնների ձևաւորման գործընթացում քաղաքացիական հասարակութեան ձևաւորումը կարևորագոյն խնդիր է, և այն իրականացւում է մատաղ սերնդի միջոցով` պետականութեան ապագայ կրողների միջոցով»,- ընդգծեց Ա. Աւետիսեանը` կարևորելով ծրագրի իրականացումը Հայաստանում:
Նշենք, որ ծրագրի նպատակն է աջակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային հաստատութիւններին ու համակարգերին` կանխելու, յայտնաբերելու և համարժէք լուծում տալու համապատասխան հաստատութիւններում գտնւող երեխաների պաշտպանութեան հետ առնչւող խնդիրներին: Հաստատութիւնները ներառում են յատուկ գիշերօթիկ դպրոցները, մանկատները, խնամքի կենտրոնները, անչափահասների քրէակատարողական հիմնարկները և այլ:
«Սա է պատճառը, որ Կրթութեան ու գիտութեան նախարարութիւնը համագործակցում է բոլոր այն ընկերութիւնների, հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնց գործունէութեան կանոնոդրական իրաւասութիւնները շարադրւում են` որպէս երեխաների իրաւունքների պաշտպանութիւն և դրան ուղղւած օրէնսդրական դաշտի բարելաւում»,- նշեց Ա. Աւետիսեանը:
Նշենք, որ ծրագրի առաւել արդիւնաւէտ իրականացման, ընդհանուր մօտեցումների յստակեցման և կրկնօրինակումից խուսափելու նպատակով` «Սէյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք» կազմակերպութիւնը համագործակցելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Վոլդ Վիժն» միջազգայն կազմակերպութեան հետ:

04.06.2010, 21:38
Aysor.am

0 Պատգամ: