Ադրբեջանում այրել են Հայաստանի դրօշը


11:06 • 05.06.10
Բաքւում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները այրել են Հայաստանի Հանրապետութեան դրօշը:
Ադրբեջանական լրատւամիջոցները տեղեկացնում են, որ Բաքւում բողոքի ակցիան կազմակերպւել է իսրայէլական բանակի գործողութիւնների դէմ: Ակցիայի մասնակիցներն աղաղակել են «Մահ Իսրայէլին», «Մահ Ամերիկային» և այրել Հայաստանի, Իսրայէլի, Միացեալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դրօշները:
Ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի իշխանութիւններից պահանջել են աջակցութիւն ցուցաբերել Թուրքիային:

Tert.am

0 Պատգամ: