Մարկ Տվենի անյայտ ձեռագիրը վաճառւեց 242,5 հազար
դոլարով


10:30 • 19.06.10
Մարկ Տվենի նախկինում անյայտ ձեռագիրը 242,5 հազար դոլարով վաճառւել է Նիւ Եորքում կայացած աճուրդում։ Այս մասին ասւում է աճուրդը կազմակերպած Sotheby's տան կայքում։
65 էջից կազմւած ձեռագիրը, որի մէջ ընդգրկւած են գրողի երիտասարդ տարիների մասին փոքր պատմութիւններ ու էսսէներ, վերնագրւած է «Ընտանեկան ուրւանկար» (The Family Sketch) և նւիրւած է նրա դուստր Սիւզիին, որը մահացել էր մինինգիտից 24 տարեկան հասակում։
«Բացառիկ իրին» տիրացած մարդու անունը դեռ չի հրապարակւել։ «Ընտանեկան ուրւանկարը» ընդգրկւած է եղել յայտնի ամերիկացի լրագրող ու բարեգործ Ջէյմզ Կոպլիի հաւաքածուի մէջ, որում ներառւած էին նաև Մարի Կիւրիի, Ալբերտ Էյնշտէյնի, Չարլզ Դիկենզի, Մահաթմա Գանդիի և այլ հռչակաւոր անձանց նամակներ։
Աճուրդի արդիւնքում ընդհանուր առմամբ ստացւել է 2 միլիոն 210 հազար դոլար։

Tert.am

0 Պատգամ: