Ռուս գործարարը մէկ միլիոն է վճարել՝ Լէյդի Գագայի հոլովակում նկարահանւելու համար
12:45 • 19.06.10
Լէյդի Գագան իր վերջին՝ «Ալեխանդրօ» տեսահոլովակում նկարահանել է Արկադի անունով 30-ամեայ ռուս գործարարի, որը 24-ամեայ երգչուհու մոլի երկրպագուն է։
Սակայն տեսահոլովակում կաշւէ կոստիւմով և գլխարկով էսէսական ոճով յայտնւելու համար Արկադին վճարել է մօտ մէկ միլիոն դոլար։ Այս մասին գրում է ռուսական Life News-ը, որը, սակայն, գումարի մասին նշում է ոչ թէ տեքստում, այլ նկարի վրայ. «Գործարարը 1 միլիոն է վճարել աստղի հետ աշխատելու համար»։
Աւելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 9 րոպէանոց «Ալեխանդրօ» տեսահոլովակը հասարակութեան մէջ ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Հոլովակում երգչուհին հանդէս է գալիս միանձնուհու հագուստով, կուլ է տալիս խաչը, խաչի վրայ տարբեր դիրքեր է ընդունում։ Շատ քննադատներ նշում են, որ հոլովակը նմանեցւած է Մադոննայի յայտնի հոլովակներին, մասնաւորապէս, Like a prayer-ին։
Այս ամէնը, սակայն, չխանգարեցին, որպէսզի հոլովակը սուպերհիթ դառնայ YouTube-ում։ Պրէմիերայի երկրորդ օրը հոլովակը դիտել էին աւելի քան եօթ միլիոն անգամ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment