«Եւրատեսիլի» յաջորդ մասնակցին կընտրի Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութիւնը


13:47 • 19.06.10
«Եւրատեսիլի» յաջորդ մրցոյթում Հայաստանը ներկայացնողին կընտրի Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան գեղարւեստական խորհուրդը, որից յետոյ կը յայտարարւի երգի մրցոյթ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը։
«Կարծում եմ, որ ճիշտ է՝ ով պատասխանատւութիւն է կրում մրցոյթի արդիւնքների համար, նա էլ պէտք է որոշի, թէ ով է ներկայանալու տարեցտարի աւելի մեծ հեղինակութիւն ձեռք բերող այդ մրցոյթին։ Որքան էլ ասեն, որ դա շօու է և այլն, և այլն, փաստ է, որ ամբողջ Եւրոպան ուշադրութիւնը կենտրոնացնում է այդ մրցոյթի վրայ»,- ասաց Յարութիւնեանը։
Ըստ նրա՝ եթէ ժիւրիի քւէրակութիւնը չլինէր, Եւա Ռիվասի երգը, եթէ ոչ առաջին, ապա բարձր տեղ կը գրաւէր։
Օգոստոսի վերջին կընտրւի մանկական «Եւրատեսիլի» Հայաստանեան մասնակիցը։ Ըստ Յարութիւնեանի՝ հայտերն արդէն ընդունւել են, 30-ից աւելի երգ է հաւաքւել։ Մրցոյցը կը կայանայ նոյեմբերին Բելառուսում։

Tert.am

0 Պատգամ: