Վրացական իշխանութիւնները 26 հազար դոլար են տրամադրել Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցու համար


13:57 • 12.06.10
Վրաստանի մշակոյթի յուշարձանների պահպանութեան և սպորտի նախարարութիւնը տեղեկացնում է, որ պետական բիւջէից նոյն նախարարութեան մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ազգային գործակալութեանը յատկացւել է 50 000 վրացական լարի (26790 ԱՄՆ դոլար)` Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշւային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:
Վերականգման նախագծի փաթեթի նախապատրաստումը կսկսւի 2010թ. յունիսի 15-ին, որին խորհրդատւութեան կարգով կմասնակցեն մասնագէտներ նաև Հայաստանից։
Մուղնու Սբ. Գէորգ եկեղեցին հիմնադրւել է 1356թ., վերակառուցւել է 1756թ., իսկ 1852-93թթ. մասնակի նորոգւել է: Մինչև 1980-ականների վերջը գործել է ազգագրութեան թանգարանը, որը տեղափոխւել է կառոյցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ականների սկզբից կառոյցը համարել է վթարային և ժամանակաւոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով շարունակւել է քայքայւել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատւածներ թեքւել են։ Սբ. Գէորգը փլուզւեց 2009թ. նոյեմբերի 19-ին:

Tert.am

0 Պատգամ: