«Մեր բնակչութիւնը որտե՞ղ պէտք է հանգստանայ»


Ներքին տուրիզմի համար հայաստանեան գներն առայժմ թանկ են, եթէ հայաստանեան հանգստեան տները և հիւրանոցները ոչ ոք չգայ` նրանք կամ պէտք է էժանացնեն կամ փակւեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հիւրանոցների ասոցիացիայի նախագահ Յակոբ Յակոբեանը:
Հայաստանի տուրօպերատորների նախագահ Ռոբերտ Մինասեանը իր հերթին նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում շրջագայում է մօտ 1 միլիարդ մարդ, 5 մլրդ մարդ պէտք է հանգստանայ իր տարածքում, որը շատ կարևոր խնդիր է:
«Դուք գները թնակացնում էք օր օրի վրայ, իսկ մեր բնակչութիւնը որտե՞ղ պէտք է հանգստանայ»,- հարց տւեց Ռ. Մինասեանը, ինչին ի պատասխան` Հիւրանոցների ասոցիացիայի նախագահն ասաց. «Մենք էժանացրել ենք»:
Ռոբերտ Միանսեանը շեշտեց, ոչ այսօր ամբողջ աշխարհը մտածում է ներքին տուրիզմի զրագացման մասին:
«Չկայ աշխարհում զարգացած տուրիստական երկիր, որտեղ լաւ զարգացած չլինի ներքին տուրիզմը»,- շեշտեց նա և նկատեց, որ հայերը ցանկութիւն ունեն, սակայն հնարաւորութիւն չունեն սեփական երկրում հանգստանալու:

12.06.2010, 15:49
Aysor.am

0 Պատգամ: