Orange-ը մեկնարկեց HTC DesireTM սմարթֆոնի վաճառքը յատուկ սակագնային պլաններով

Այսօր Orange-ը մեկնարկեց ևս մէկ գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոնի վաճառքը: Այսուհետ Orange-ի 14 խանութներում կարելի է ձեռք բերել HTC կորպորացիայի առաջատար մոդելը' HTC Desire-ը' յատուկ ամսական բաժանորդագրութեան սակագնային պլաններով:
«Մենք ուրախ ենք հայաստանեան սպառողներին ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ևս մէկ նորարարական ձեռքբերում, որն իր բացառիկ հնարաւորութիւններով հարստացնելու է նրանց առօրեան: Մենք նաև ուրախ ենք առաջարկել մեր յաճախորդներին աւելի լայն ընտրութիւն: Ինչպէս արդէն բազմաթիւ անգամներ, այսօր ևս Orange-ը հայաստանեան շուկայ է բերում տեխնոլոգիական առաջընթացի և Orange-ի ու համաշխարհային այլ առաջատար բրենդերի միջև համագործակցութեան լաւագոյն արդիւնքները», - ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունօ Դիւթուան:
«Յատուկ մշակւած սակագնային պլանների շնորհիւ մեր բաժանորդները լաւագոյնս կարող են վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարաւորութիւնները: Սակագնային պլանում ներառւած ամսական մինչև 700 ՄԲ ինտերնէտի փաթեթները Հայաստանի ամենաընդարձակ 3G+ ցանցի շնորհիւ թոյլ կտան Orange-ի բաժանորդներին միշտ և ամենուր կապի մէջ լինել մտերիմների ու աշխարհի հետ», - նշել է Orange-ի մարքետինգի տնօրէն Արամ Մկրտչեանը:
Desire մոդելը Android օպերացիոն համակարգով աշխատող թերեւս ամենակատարեալ HTC սմարթֆոնն է 3.7 դյիւյմ AMOLED էկրանով և 1GHz Qualcomm Snapdragon պրոցէսորով, որոնք ապահովում են պատկերի անգերազանցելի որակ և ինտերնէտային բազմազան ծառայութիւններից օգտւելու աննախադէպ արագութիւն ու յարմարաւտութիւն:
«Ինչպէս մեր միւս բոլոր հեռախօսները, այնպէս էլ HTC Desire-ը վաճառւելու է 1 տարւայ երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Աւելին, յատուկ վերապատրաստւած տեխնիկական մասնագէտների կողմից մեր վաճառքի կէտերում բաժանորդներին կտրամադրւի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերեալ նախնական անվճար խորհրդատւութիւն»,- ասել է Orange-ի վաճառքի գծով տնօրէն Արսէն Յովհաննիսեանը:
Աւելին, Հայաստանի սպառողները կօգտւեն Ֆրանս Տելեկոմ Խմբի եւ HTC կորպորացիայի գլոբալ գործընկերութեան արդիւնքում ձեւաւորւած աննախադէպ մատչելի գնային առաջարկից, որի շնորհիւ HTC Desire սմարթֆոնը կարող են գնել ընդամենը 250 000 դրամով:
Orange-ի ամենաընդարձակ 3G+ ծածկոյթը և դրա շարունակական ընդլայնումը կտրուկ մեծացնում են գերժամանակակից սմարթֆոնների նկատմամբ պահանջարկը Հայաստանում, հետեւաբար շուտով Orange-ը պատրաստւում է վաճառքի դուրս բերել ոչ միայն Android, այլ նաև Windows Mobile օպերացիոն համակարգով գործող այլ HTC սմարթֆոններ' ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչութեան հետ արդէն իսկ տեղայնացւած պայմանագրի շրջանակներում:

0 Պատգամ: