Այսօր Անդրանիկ Մարգարեանը կդառնար 59 տարեկան


12:00 • 12.06.10
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարեանի ծննդեան օրն է. նա կդառնար 59 տարեկան:Երջանկայիշատակ վարչապետի ծննդեան օրւայ առթիւ այսօր տեղի կունենան մի շարք միջոցառումներ։
Կենդանութեան օրօք իր գլխաւորած Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները, նախկին վարչապետի հարազատներն ու ընկերները կայցելեն Պանթէոն և յարգանքի տուրք կը մատուցեն Անդրանիկ Մարգարեանի յիշատակին։
Այսօր նախատեսւում է նաև Անդրանիկ Մարգարեանի արձանի բացումը Իրինդ գիւղում։Յիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարեանը սրտի կաթւածից յանկարծամահ է եղել 2007թ. մարտի 25-ին` կեանքի 56-րդ տարում։
Նա 1995թ. ընտրւել է ԱԺ առաջին գումարման պատգամաւոր։ 1999թ. կրկին ընտրւել է պատգամաւոր և ղեկավարել «Միասնութիւն» խմբակցութիւնը։ 2000թ. ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտօնը, 2003թ. ՀՀ ԱԺ ընտրութիւններից յետոյ` ղեկավարել ընտրութիւնների արդիւնքում ձևաւորւած կոալիցիոն կառավարութիւնը։ 1997-98թթ. եղել է Հայաստանի հանրապետական կուսակցութեան նախագահ, 2005թ. դարձեալ ընտրւել է ՀՀԿ նախագահ: Քաղաքականութեամբ զբաղւել է 1965 թւականից:

Tert.am

0 Պատգամ: