Կառավարութեան պահուստային ֆոնդից 62.9 միլիոն դրամ՝ 1 դաշնամուրի համար
Կառավարութիւնն իր պահուստային ֆոնդից այսօր 62.9 միլիոն դրամ կամ մօտ 168 հազար դոլար յատկացրեց մշակոյթի նախարարութեանը` «Արամ Խաչատրեան» համերգասրահի համար «Սթենվէյ» դաշնամուրի ձեռքբերման համար:
Գնումն իրականացւելու է Համբուրգի ««Սթենվէյ եւ որդիներ» գործարանից: Նախնական բանակցութիւնների արդիւնքում «Սթենվէյ» ընկերութեան հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել գործիքը գնել անմիջապէս գործարանից` 3 տոկոս զեղչով, ներառեալ ապահովագրական գումարները:
Տ. Սարգսեանն այս բաւական թանկարժէք գնումը հիմնաւորեց նրանով, որ դասական երաժշտութեան բնագաւառում ունենք բացառիկ նւաճումներ, աշխարհահռչակ երաժիշտներ են ժամանում Հայաստան, սակայն մեր համերգասրահների երաժշտական գործիքակազմը հնացել է: «Մեր մշակութային ակտիւութիւնը եւ երաժշտական գործիքակազմն իրար համարժէք չեն»,- կառավարութեան նիստի ժամանակ ասաց Տ. Սարգսեանը եւ խոստացաւ հետագայում եւս գումարներ յատկացնել նոր գործիքներ ձեռք բերելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment