Ա.Բախշեան.–
Կրթութեան նախարարութիւնը վերցրեց Գիտելիքների ԹեստաւորմանԿենտրոնի պաշտպանի դերը
Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ժառանգութիւն» կուսակցութեան անդամ, Ազգային ժողովի Կրթութեան, գիտութեան, սփիւռքի, երիտասարդութեան, սպորտի և մշակոյթի մշտական յանձնաժողովի անդամ Անահիտ Բախշեանը:
Բանախօսը նշեց, որ Կրթութեան և գիտութեան նախարարութիւնն ու Գիտելիքների թեստաւորման կենտրոնը 2009թ.-ին առանձնացւել են և այժմ իրարից անկախ երկու կազմակերպութիւններ են:
«Հասարակութիւնը պէտք է հասկանայ, որ կրթութեան քաղաքականութիւնը իրականացնող նախարարութեան աուդիտորը պէտք է լինի անկախ մարմին»,- ընդգծեց Ա. Բախշեանը և նշեց, որ գիտելքիների թեստաւորման կենտորնը որպէս աուդիտոր չերևաց, որովհետև ԿԳ փոխնախարարը իրեն պահեց, որպէս ԳԹԿ-ի ղեկավար, «այնինչ ինքը կրթութեան և գիտութեան փոխնախարարն է, իսկ թեստաւորման կետրոնը ունի իր ղեկավարը, որի լիազորութիւները բաւական մեծ են»:
«Մեր հասարակութիւնը այսօր էլ յստակ չի տարանջատում ումից ինչ պահանջի»,- շեշտեց Անահիտ Բախշեանը և նկատեց, որ այսօր պէտք էր, որ ԿԳ նախարարութիւնը ցոյց տար` «ես էլ Ձեզ հետ քննութիւնների կազմակերպման, թեստերի բովանդակութեան, ամբողջ գործընթացի պահանջատէրն եմ»: Ըստ նրա պէտք էր ընդգծել, որ թեստերը լաւ չեն կազմւել, թեստերի պահանջները չեն բխում պետական կրթակարգից և պետական չափորոշիչից:
Անահիտ Բախշեանի դիտարկմամբ` ԿԳ նախարարութիւնը փոխանակ պահանջելու և պահանջատէր լինելու, վերցրեց ԳԹԿ-ի պաշտպանի դերը:

ԱՅՍՕՐ, 13:59
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment