Apple–ը ներկայացրեց iPhone 4–ը

10:05 • 08.06.10
Ամերիկեան Apple ընկերութիւնը ներկայացրել է երկար սպասւած iPhone 4 սմարթֆոնը։
ԱՄՆ–ում դրանք վաճառքի կհանւեն այս տարւայ յունիսի 24–ից։ Հեռախօսի արժէքը 199–299 դոլար է՝ կախւած յիշողութեան ծաւալից (16-32 գիգաբայթ)։
Սան Ֆրանսիսկոյում կայացած շնորհանդէսին Apple ընկերութեան ղեկավար Սթիվ Ջոբզը յայտարարել է, որ նոր մոդելը կապահովի աւելի յստակ պատկեր էկրանին, աւելի երկար կպահի լիցքաւորումը և աւելի բարակ կաղապար ունի (10 մմ նախկին 12 մմ–ի փոխարէն), որն արտադրւում է երկու գույնով՝ սև և սպիտակ։ Բացի հինգ պիկսելանոց տեսախցիկից կայ նաև երկրորդը, որը նախատեսւած է հիմնականում տեսաքննարկումների համար։

Tert.am

0 Պատգամ: