«ՀԱՅART»-ում ներկայացել են Սևադա
արւեստանոցի սաները
Երևանի քաղաքապետարանի «ՀԱՅART» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ Սամւէլ Սևադայի արւեստանոցի սաների գեղանկարչական ստեղծագործութիւնների ցուցահանդէսը:
Ցուցահանդէսը նւիրկած էր Երեխաների պաշտպանութեան օրւան, ներկայացւած էին մօտ 100 աշխատանքներ:
Ողջոյնի խօսքեր ասացին «ՀԱՅART» մշակութային կենտրոնի տնօրէն Ռիտա Շառոյեանը, դերասան Ռաֆայէլ Քոթանջեանը, մշակոյթի գործիչներ: Ցուցահանդէսին ներկայ էր նաև Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինեանը, ով արժանացաւ ներկաների ջերմ ծափողջոյներին:
Սամւէլ Սևադան նշեց, որ երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, որտեղ մանուկների համար բացել է կերպարւեստի դպրոց: Վերադառնալով Հայատան 2006 թ.-ին` նոյն գործը ձեռնարկել է նաև այստեղ:
«Ստուդիայի սաները տարբեր տարիքի են` 5-ից 105 տարեկան ենք կատակով ասում, բայց դրա մէջ լուրջ բան կայ. ունենք նաև 65 տարեկան աշակերտ»,- նշեց Ս. Սևադան և յաւելեց, որ երեխաները ներկայացրել են թե’ գրաֆիկական աշխատանքները, թէ’ դիզայներական և թե’ գեղարւեստական լուսանկարներ:
«Երեխաների անկեղծութիւնը զարմանալի է, այստեղ այնպիսի նկարներ կան, որոնց տակ կարող են ստորագրել և’ Պիկասոն, և’ Անրի Մատիսը: Հայ երեխաները գոյնի բացառիկ զգացողութիւն ունեն, շատ տաղանդաւոր են»,- շեշտեց արւեստագէտը:

01.06.2010, 18:07
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment