Հայոց Ցեղասպանութեան ճանաչման շարժումն Իսրայէլում հզօրացել է

«Իսրայէլում միշտ եղել են ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր միշտ կողմ են եղել Ցեղասպանութեան ճանաչմանը»,- յայտարարեց քաղաքագէտ Լևոն Մելիք-Շահնազարեանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իսրայէլացի գիտնականների` Կառավարութեանն արած առաջարկութեանը` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբեեալ:
Այս առիթով քաղաքագէտը յայտնեց, որ նախօրէին իսրայէլական էլեկտրոնային թերթերից մէկը հրատարակել է մի յօդւած, որում ներկայացւում է, թէ ինչ են արել տարբեր իսրայէլցի պետական այրերը, քաղաքական ու հասարակական գործիչները Ցեղասպանութիւնը ճանաչելու ուղղութեամբ և ինչ ճնշում է գործադրել Թուրքիան` այդ ալիքը մարելու համար: Նա պատահական չի համարում նաև այն, որ ԱՄՆ-ում 2 հրէական խոշոր լոբբիստական կազմակերպութիւններ առաջարկել են հայերին միասին աշխատել` Ցեղասպանութիւնն Ամերիկայում ճանաչելու ուղղութեամբ:
«Իհարկէ, Իսրայէլը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հանգամանքը փորձում է օգտագործել իր օգտին, իհարկէ, այն ինչ-որ չափով վիրաւորական է մեզ` հայերիս համար, միւս կողմից եկէք պրագմատիկ լինենք, և եթէ Իսրայէլը, նոյնիսկ իր շահերից ելնելով, պէտք է տանի հարցն առաջ, թող տանի»,- մանրամասնեց Լ. Մելիք-Շահնազարեանն ու ընդգծեց. «Այս շարժումը միշտ էլ եղել է, սակայն այսօր շատ ու շատ է հզօրացել»:


ԱՅՍՕՐ, 16:18
Aysor.am

0 Պատգամ: