Ազատութեան հրապարակի միջադէպերի վերաբերեալ
Ս.թ-ի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին Երևանի Ազատութեան հրապարակում տեղի են ունեցել միջադէպեր Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչների և ՀՀ Ոստիկանութեան աշխատակիցների միջև: Նշւած միջադէպերի արդիւնքում Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ բերման են ենթարկւել ՀՀ Ոստիակնութեան կենտրոնի բաժին:

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը յորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողութիւններից, պահպանել և յարգել այլոց իրաւունքները, ազատութիւնները և արժանապատւութիւնը:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում ՀՀ Ոստիկանութեան մարմիններին հասարակական կարգի և հասարակական անվտանգութեան ապահովման պարտականութիւնները կատարելիս խստագոյնս պահպանել օրէնքի պահանջները, ղեկավարւել համաչափութեան սկզբունքով՝ զերծ մնալով անձի՝ խաղաղ, առանց զէնքի հաւաքներ անցկացնելու իրաւունքի անհարկի սահմանափակումներից, հիմք ընդունել միայն անհերքելի և հիմնաւոր փաստերը, որոնց առկայութեան պարագայում միջամտութիւնն անձի՝ խաղաղ հաւաքներ անցկացնելու սահմանադրական իրաւունքի իրականացմանը կարող է համարւել արդարացւած:
Տեղեկատւութեան և հասարակայնուեյան
հետ կապերի բաժին
7օր
0 Պատգամ:
Post a Comment