ԼՂ հարցի լուծում` Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների մասնակցութեամբ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է լուծւի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցութեամբ»:
Այս տեսակէտն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ յայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը մասնաւորապէս նշեց, որ 1990-ականներին անձամբ գտնւելով Արցախում, հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն առանց այդ համայնքների անմիջական մասնակցութեան չի կարող լուծւել:
«Այն որոշումները, որոնք կապւած են հիմնախնդրի և այդ ժողովուրդների հետ, պէտք է լուծւեն այդ ժողովուրդների ներկայացուցիչների կողմից»,- ընդգծեց Զ. Ռաչինսկին:
Aysor-ի հարցին, թէ ո՞րն է Լեհաստանի համար գերակայ` տարածքային ամբողջականութիւնը, թե ազգերի ինքնորոշման իրաւունքը, դեսպանը պատասխանեց` ասելով, որ «այս հարցում եւրոպական բոլոր երկրները յայտնւել են ծուղակի մէջ»:
Նկատելով, որ ժամանակին Լեհաստանը ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, դեսպանը նշեց, որ Լեհաստանում կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այն կարող է նախադէպ հանդիսանալ նաև այլ հիմնահարցերի համար: Միևնոյն ժամանակ Ռաչինսկին յայտնեց, որ երկակի ստանդարտները բնորոշ են ոչ միայն Եւրամիութեանը, այլև Հայաստանին: Այս առիթով նա յիշեցրեց, որ 1988 թ-ին ԼՂԻՄ-ը որոշում կայացրեց Հայաստանին միաւորւելու մասին, մինչդեռ 1991 թ-ին` ԱՊՀ ձևաւորւելու ժամանակ, հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը:

ԱՅՍՕՐ, 16:03
Aysor.am

0 Պատգամ: