ԵԱՀԿ–ն Վրաստանի ընտրութիւններում խախտումներ է արձանագրել
16:53 • 31.05.10
ԵԱՀԿ և Եւրախորհրդի դիտորդական առաքելութիւնը յայտարարել է, որ չնայած Վրաստանում անցկացւած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները նախորդների համեմատ աւելի լաւն էին, սակայն հեռու էին կատարեալ լինելուց։
Ինչպէս հաղորդում է Lenta.ru–ն, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներն ընդգծել են մի շարք «էական թերութիւնների» և խախտումների մասին, ինչպէս օրինակ քւէատուփերի լցոնումները։Բացի այդ, ըստ դիտորդների, երկրի ընտրական օրէնսգիրքը թերի է։
Այդուհանդերձ, դիտորդները գովել են Վրաստանի իշխանութիւններին քւէարկութեան պայմանները բարելաւելու համար և իրենց աջակցութիւնն են առաջարկել՝ ընտրական գործընթացի հետագայ կատարելագործման համար։
Յիշեցնենք, որ մայիսի 30-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում յաղթանակ է տարել Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցութիւնը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment