Արտակարգ իրավիճակ` Ադրբեջանի ԱԻ նախարարութիւնում


Ադրբեջանի հեղեղւած շրջաններում աշխատող Արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակիցները բողոքի ալիք են բարձրացրել:
Վերջիններս «ապստամբում» են Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հէյդարովի դէմ, քանի որ նա հրաժարւում է վճարել աղէտի գօտում աշխատելու համար իր խոստացած գումարը: Այս մասին «Ենի մուսավաթ»-ին յայտնել են նախարարութեան մի խումբ աշխատակիցներ:
Նրանց խօսքերով, նախարարութեան կանոնադրութեամբ, էքստրեմալ պայմաններում աշխատող փրկարարներին պէտք է երեք անգամ բարձր աշխատավարձ վճարել: Աղէտի գօտի աշխատանքի ուղարկւած մարդկանց ասւել է, որ նրանք երեք անգամ բարձր աշխատավարձ են ստանալու: Սակայն, երկու օր առաջ աշխատավարձերը ստանալու ժամանակ պարզւել է, որ աշխատավարձի յաոելավճարը չի հաշւարկւել:
Բացի այդ, ինչպէս նշում է աղբիւրը, արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակիցներին, յատկապէս փրկարարներին, ամէն ամիս առանձին ծրարով 200 դոլար յաւելավճար է տրւում: Այս ամիս կրճատւել է նաև այդ գումարը: Արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակիցները յայտարարել են, որ այդ պայմաններով այլևս չեն աշխատելու: Ըստ տեղեկութիւնների, նախարարութիւնը բիւջէից ստացել է աղէտի գօտու աշխատակիցներին երեք անգամ բարձր վճարելու համար պահանջւող ողջ գումարը, որը, սակայն, աշխատողներին չի հասել:
31.05.2010, 12:54
Aysor.am

0 Պատգամ: