Սերժ Սարգսեանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են Դոնի Ռոստովում
18:53 • 01.06.10
Այսօր Դոնի Ռոստովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Հայ-ռուսական համագործակցութեան ընթացիկ հարցերը։
Ռուսաստանի նախագահը նաև խօսել է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի արդիւնքների մասին, ընդգծել է աւելի յաճախ հանդիպելու անհրաժեշտութիւնը և շնորհակալութիւն է յայտնել Սերժ Սարգսեանին մայիսի 9–ի տօնակատարութիւններին մասնակցելու համար, ինչը, Մեդվեդևի խօսքով, ընդգծում է երկու երկրների մտերմութիւնը և ապագայում ռազմավարական յարաբերութիւնները զարգացնելու անհրաժեշտութիւնը։ Մեդվեդևը նաև նշել է, որ մի քանի կարևոր հանդիպումներ է ունեցել իր եւրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկել է Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը։ Սերժ Սարգսեանը, իր հերթին, ասել է, որ Դոնի Ռոստովում, որտեղ մեծ հայկական համայնք կայ, նախատեսւում է հանդիպում Ռուսաստանի հարաւային շրջանների Հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և դրա հետ մէկտեղ յիշեցրել, որ սփիւռքի լաւ հայը Ռուսաստանի լաւ, պահանջւած քաղաքացի է։

Tert.am

0 Պատգամ: