19:03 • 01.06.10
Մայիս ամսւայ արդիւնքներով` ԹԵՐԹ.am–ը Հայաստանից կատարւած այցելութիւնների թւով առաջատարն է հայկական բոլոր կայքերի շարքում: Այդ մասին վկայում են հայկական վեբ ռեսուրսների այցելութիւնները չափող Circle.am կայքի տւեալները։ Նշւած ժամանակահատւածում ԹԵՐԹ.am–ի ընդհանուր այցելութիւնները կազմել են աւելի քան 400 հազ., որից միայն 245 հազ.–ը՝ Հայաստանից։
Հայաստանից կատարւած այցելութիւնների տեսակարար կշիռը ընդհանուր այցելութիւնների մէջ կազմում է 61%։ 2-րդ տեղում է մէկ այլ լրատւամիջոց՝ А1plus.am-ը, որի ցուցանիշները հետեւալն են. Հայաստանեան այցելութիւնների տեսակարար կշիռ՝ 61%, ընդհանուր այցելութիւններ՝ 382 հազ., որից միայն Հայաստանից՝ 233 հազ.։
3-5-րդ տեղերում են ժամանցային Armenia-online.ru, Hayland.am և Druzja.am կայքերը, 6-րդ տեղում Auto.am աւտոպորտալը, 8-9–րդ տեղերում կրկին լրատւամիջոցներ են՝ Armsport.am և Aravot.am, իսկ լաւագոյն 10-եակը եզրափակում է տեղեկատւական Spyur.am կայքը։
Առաջատար 20-եակի ցուցանիշները ներկայացւած են կից աղիւսակում։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment