«Հայկական երգարւեստն ունի երկու դժբախտութիւն»


Չկայ մշակութային քաղաքականութիւն և որակեալ երաժշտութիւն, չկան նաև ճաշակ թելադրող արժանիներ: Այս տեսակէտին են երգիչ, երգահան Ռուբէն Հախւերդեանն ու Արմէն Թութունջեանը (Չիկոն):
«Հայաստանեան երգարւեստը, եթէ կարելի է այդպէս անւանել, աղբ է, պատւած շոկոլադով»,- յայտնեց Ռուբէն Հախւերդեանը:
Ըստ երաժիշտների` արմատական փոփոխութիւններ են անհրաժեշտ, որի համար պէտք է սկսել ոլորտի կրթական համակարգից, և արւեստի հետ կապւած բոլոր բաժիններում բարձրագոյն կրթութիւնը դարձնել անվճար: Միևնոյն ժամանակ, նրանց կարծիքով` պէտք է փոխւի ճաշակը:
«Մենք երկու դժբախտութիւն ունենք, մէկը թուրքերից գողացւած երգերն են, երկրորդ դժբախտութիւնը` Երգի պետական թատրոն է: Ես դրան ուրիշ անուն եմ դրել` «Ես այնպէս կուզենայի ամերիակացի լինել»»,- ասաց Ռ. Հախաւերդեանը, ում կարծիքով Երգի պետական թատրոնում «կլկլացնում են» ու յաւելեց. «Սթիվիից աւելի լավ Սթիվի հնարաւոր չէ, անգամ սևամորթները չեն կարողանում այդպէս Սթիվի կլկլացնել»:


02.06.2010, 19:12
Aysor.am

0 Պատգամ: