Բեռլինում ցուցադրւել են Հայ երեխաների ստեղծագործութիւնները


Յունիս 03, 2010 19:57
Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ Յունիսի 1-ին Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի է ունեցել «Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործութիւնների միջազգային ցուցահանդէսի բացումը, որին մասնակցել է եւ ողջոյնի խօսքով հանդէս եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմէն Մարտիրոսեանը:
Ցուցահանդէսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոսէ հասարակական կազմակերպութեան աշխատակից Մարգարիտա Թադէոսեանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամեակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արւեստներին օժանդակող ընկերութիւն» հասարակական կազմակերպութիւնների օգնութեամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանութեան առաջարկով Երեւանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդէսին ներկայացրել է իր սաների թւով 15 աշխատանքներ, որոնք արժանացել են ներկաների բարձր գնահատանքին: Ի նշան երեխաների հետ համերաշխութեան, ցուցահանդէսին իրենց մի քանի աշխատանքներով մասնակցել են են նաեւ Նոբելեան մրցանակի դափնեկիր Գիւնթէր Գրասը, ինչպէս նաեւ` յայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին եւ Էլւիրա Բախը:

«Լուրեր Հայաստանից»

0 Պատգամ: