Մակկարթնին և Օբաման Միշելի համար երգել են «Michelle»-ը


Փօլ Մակկարթնին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանը տեղի ունեցած համերգի ժամանակ Միշել Օբամայի համար երգել են The Beatles-ի լէգենդար «Michelle» երգը:
Ինչպէս հաղորդում է Ռիա Նովոստին, համերգը նւիրւած էր լէգենդար երաժշտին Ջորջ Գերշվինի անւան «Կոնգրէսի գրադարանի» մրցանակի յանձնմանը:
Տօնական համերգին մասնակցել են բազմաթիւ յայտնի երաժիշտներ, այդ թւում` Սթիվի Ուոնդերը, Էլվիս Կոստելլոն, Ջերի Սեյնֆելդը, «Ջոանս Բրոթերս» և «Ֆեիտ Հիլլ» խմբերը:
Օբաման, ողջունելով Մակկարթնիին, յիշատակել է Մեքսիկական ծոցում նաւթի արտահոսքի պատճառով տուժած Լուիզիանա, Միսսիսիփի և Ալաբամա նահանգների մասին: Իրենց ներդրած աւանդով յայտնի նահանգներն այժմ ապրում են ծանր ժամանակներ, և երաժշտութիւնը` նոնյպէս», - նշել է ԱՄՆ նախագահը:
«Երաժշտութիւնը ևս այժմ ապրում է ծանր ժամանակներ… Սակայն միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր երգում են նոյնիսկ այդ ժամանակ»,- ասել է Օբաման:
Ինչպէս հաղորդում է գործակալութիւնը, Բարաք և Միշել Օբամաները չեն թաքցրել իրենց զգացմունքները միմեանց և «Բիթլզի» հանդէպ: Նրանք «ձեռք-ձեռքի բռնած» շշուկով խօսում էին և բացայայտ կերպով ստանում մեծ հաճոյք հնչող երաժշտութիւնից, յատկապէս «Michelle» երգից, որը յատուկ ընտրել էր Մակկարթնին:
Երաժիշտը խոստովանել է, որ վաղուց էր երազում այդ երգը երգել Սպիտակ տանը:
Բարաք Օբաման ձայնակցել է Մակարթնիին` նայելով տիկնոջն այնպէս, որ երգն անսպասելիօրէն վերածւել է սերենադի:
03.06.2010, 11:46
Aysor.am

0 Պատգամ: