Մ. Արիստակեսեան.-
«Ներկրւածը Ֆրանկենշտէյններ են»
Այսօր Սպառողների ազգային ակադեմիայի փորձագէտներ Մելիտա Արիստակեսեանը և Լևոն Աճեմեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրութեանը կրկին նախազգուշացրեցին զերծ մնալ ներկրւած բանջարեղէնից ու մրգից, քանի որ դրանք գէնետիկօրօն փոփոխւած են:
«Ներկրւածը տրանսգէն աճեցւած մթերք է: Տեսքը լաւն է, բայց դրանք ռոբոտներ են: Ռուսները դրանց «Ֆրանկենշտէյններ» են ասում»,- փաստեց Մ. Արիստակեսեանը:
Գիտնականների մի մասը հակւած է այն կարծիքին, որ այդ մթերքը վտանգաւոր չէ օրգանիզմի համար, սակայն մի մասն էլ գտնում է, որ վտանագաւոր է և սերունդների վրայ կզգացւի ազդեցութիւնը:
«Հայաստանը չունի լաբորատորիայ դա ստուգելու: Պահանջ ներկայացրել ենք, որ մակնշման բովանդակութեան մէջ պէտք է անպայման մաքսազերծման ժամանակ գրւի, որ տրանսգէն է»,- ասաց Մ. Արիստակեսեանը` շեշտելով, որ յատկապէս վտանգ է ներկայացնում գէնետիկօրէն փոփոխւած սերմերի ներկրումը:
Լ. Աճեմեանը յայտնեց, որ Արարատի, Արմաւիրի մարզերում ուսումնասիրութիւններ են կատարել ջերմոցներում և պարզել, որ աճեցւած բերքի մէջ նորմայից բարձր է թունաքիմիկատների և նիտրատների պարունակութիւնը:
«Բոլոր ջերմատներում այդ խնդիրը կայ»,- հաւաստեց փորձագէտն ու յաւելեց, որ ոլորտը չի վերահսկւում, մինչդեռ, թունաքիմիկատները օրգանիզմում շատ արագ անցնում են արեան մէջ և կուտակւում լեարդում:

04.06.2010, 13:27
Aysor.am

0 Պատգամ: