Հրանտ Դինքի փաստաբանին կախւած են գտել !!!
Դատալսումներից մէկի ժամանակ Հաքան Քարադաղին սպառնացել էր խմբագրապետին սպանած Օգիւն Սամասթը։

14:10 • 04.06.10
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան գործով զբաղւող փաստաբաններից մէկի, Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղի դիակը յայտնաբերւել է Ստամբուլում գտնւող իր սեփական տանը։
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` 40-ամեայ փաստաբանի դիակն իր սեփական տան մէջ կախվւած գտել է նրա սիրուհին, որն էլ դիմել է ոստիկանութիւն:
CNNTurk-ի փոխանցմամբ` Հրանտ Դինքի սպանութեան գործի դատալսումներից մէկի ժամանակ Հաքան Քարադաղին սպառնացել էր խմբագրապետին սպանած Օգիւն Սամասթը։
Ներկայ պահին Հաքան Քարադաղի մարմինը գտնւում է դիահերձարանում: Առայժմ դատափորձաքննութիւնը ոչ մի տեղեկութիւն չի հաղորդում նրա մահւան պատճառների մասին:

Tert.am

0 Պատգամ: