Աշոտեանը պէտք է հրաժարական տայ, եթէ չի կարող բուժել կրթութեան հիւանդ համակարգը
18:41 • 05.06.10
«Մեր պահանջը յստակ է` Ազգային ժողովը պէտք է մերժի օրինագիծը, և պարոն Աշոտեանը պէտք է հրաժարական տայ»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Մենք դէ'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը` անդրադառնալով երկուշաբթի իրենց կողմից անցկացւելիք բողոքի ակցիային։
Օտարալեզու դպրոցներ բացելու ծրագիրը նախաձեռնութեան անդամը որակեց որպէս «ազգադաւ ծրագիր»։ Արամ Ապատեանի խօսքով, օտարալեզու դպրոցներ բացելու փոխարէն կրթութեան և գիտութեան նախարարը պէտք է մտածի ազգային դպրոցներում կրթուեան որակը բարձրացնելու ուղղութեամբ։
Խօսելով օտարալեզու դպրոցների բացասական հետևանքների մասին՝ նախաձեռնութեան ներկայացուցիչը նշեց, որ օտարալեզու դպրոցների բացման դէպքում ձևաւորւելու է օտարալեզու վերնախաւ. «Հայոց լեզուն կդառնայ խօսակցական լեզու, իսկ փաստաթղթերը կգրւեն օտար լեզւով։ Ինչ վերաբերում է սահմանափակ թւով օտարալեզու դպրոցների բացմանը, ապա ցանկացած թւային սահմանափակում խախտում է մարդու իրաւունքները։ Մենք կտրականապէս դէմ ենք նման դպրոցների բացմանը, քանի դեռ նրանք չեն պատասխանել այն հարցին, թէ ինչ է լինելու միւս դպրոցներում կրթութեան որակի ճակատագիրը»։
Յիշեցնելով ԿԳ նախարար Արմէն Աշոտեանին, որ նա կրթութեամբ բժիշկ է, Ապատեանը վկայաբերեց Հիպոկրատի այն սկզբունքը, որ բժիշկը չպէտք է վնասի, այլ պէտք է բուժի։ «Իսկ եթէ նա չի կարող բուժել այս համակարգը, ուրեմն պէտք է հրաժարական տայ, այլ ոչ թէ ստեղծի նման աննորմալ իրավիճակ»,- աւելացրեց նա։
Արամ Ապատեանն օտար լեզուների իմացութեան մակարդակը բարձրացնելու համար առաջարկում է դպրոցներում խորացնել այդ առարկաների ուսուցումը ու նաև խրախուսել լեզւի կենտրոնների գործունէութիւնը երկրում, ինչի օրինակը կայ Ճապոնիայում։ Որպէս նման կենտրոնների խրախուսման տարբերակ` նա առաջարկեց, որ կառավարութիւնն այդպիսի կենտրոններին ազատի հարկային պարտականութիւններից։
«Այս քայլերը կարող են մեղմացնել օտարալեզու դպրոցներ բացելու այն ճնշումները, որոնք Հայաստանի վրայ գործադրում են Ֆրանսիան և Ռուսաստանը»,- յայտարարեց Ապատեանը։
Ապատեանի կարծիքով, օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնութեան միակ դրական կողմն այն է, որ հասարակութիւնը բուռն ձևով արձագանքեց դրան։ «Հասարակութիւնը պէտք է կարողանայ արդիւնաւէտ մեխանիզմներ ստեղծել, որպէսզի կարողանայ վերահսկել նման իրավիճակները»- ասաց նա։ «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնն արդէն 2300 անդամ ունի։
Երկուշաբթի՝ յունիսի 7–ին, ժամը 11–ին, կսկսւի Ազգային ժողովի քառօրեան, որի ընթացքում կքննարկւի Կառավարութեան ներկայացրած օտարալեզու դպրոցների բացման վերաբերեալ օրինագիծը
«Մենք դէ'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի ցոյցի դուրս կգայ նոյն օրը, նոյն ժամին Կառավարութեան նիստերի դահլիճի մուտքի մօտ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment