Իսկ Ադրբեջա՞նն ինչպէս ներկայացրեց Հայաստանի մասնակցին

12:46 • 05.06.10
«Եւրատեսիլում» Եւա Ռիվասի բեք վոկալիստ Տիգրան Պետրոսեանը հերքեց ադրբեջանական մամուլում տարածւած տեղեկութիւնը, թէ մրցոյթի կիսաեզրափակիչ փուլում դահլիճում Ղարաբաղի դրօշներ են ծածանւել։
«Ղարաբաղի դրօշ չկար, կար մեր եռագոյնը։ Կամ եթէ անգամ լինէր Ղարաբաղի դրօշը, ի՞նչ վատ բան կայ դրա մէջ», – Tert.am-ի հետ զրոյցում ասաց նա։
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչից յետոյ «Եւրատեսիլում» հայկական պատւիրակութեան ղեկավար Դիանա Մնացականեանը նոյնպէս մեզ հետ զրոյցում հերքել էր այս տեղեկութիւնը։
Ինչ վերաբերում է նրան, թէ «Եւրատեսիլ 2010» մրցոյթի եզրափակչի ընթացքում Հայ մեկնաբանները չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրային, Պետրոսեանն ասաց, որ առաջին անգամ է դա լսում։
«Ինձ շատ է հետաքրքրում, թէ ինչպէս են նրանք ներկայացրել մեզ։ Դա էլ է մեծ հարց», – ասաց նա։
Յիշեցնենք, որ ադրբեջանցիները մտադիր են դիմել Հեռարձակողների եւրոպական միութեանը և բարձրացնել մրցոյթի կանոնների խախտման հարցը։

Tert.am

0 Պատգամ: