Քլինթոնը պատահաբար մէկ շաբաթ շուտ է շնորհաւորելԱնգլիայի թագուհու ծնունդը

20:09 • 05.06.10
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սխալմամբ մէկ շաբաթ շուտ է շնորհաւորել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ երկրորդի ծննդեան տարեդարձը։
Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամբողջ ամերիկեան ժողովրդի անունից շնորհաւորական ուղերձ է յղել Բուքինգեմի պալատ Յւոնիսի 5–ին, մինչդեռ թագուհու ծնունդը նշւում է Յունիսի 12–ին։
Փորձելով արդարացնել Քլինթոնին՝ հանրութեան հետ կապերի գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրուլին կատակել է՝ լաւ է մէկ շաբաթ շուտ, քան մէկ շաբաթ ուշ ուղարկել շնորհաւորանքը։
Յիշեցնենք, որ Էլիզաբէթ թագուհին ծնւել է 1926թ. ապրիլի 21–ին, սակայն այս ամսաթիւը նա միշտ նշում է ընտանեկան փոքր շրջանակում։ Թագուհու պաշտօնական ծննդեան օրը մեծ շուքով ու հանդիսութեամբ նշւում է յունիսի առաջին շաբաթ օրը։

Tert.am

0 Պատգամ: