Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում
Սիրուշոն ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը


14:20 • 05.06.10
Երէկ երեկոյեան բացօթեայ սրճարանում կայացաւ Սիրուշոյի նոր՝ «Հաւատում եմ» ձայնասկավառակի շնորհանդէսը։ Երգչուհուն եկել էին շնորհաւորելու ոչ միայն բազմաթիւ երկրպագուները, որոնք նախապէս յայտարարւած ժամից անհամբեր սպասում էին նրան, այլև շոու բիզնեսի աստղերը։
«Այս ձայնասկավառակի վրայ երկար ենք աշխատել, քանի որ շատ էին բացակայութիւնները, հիւրախաղերը», – ասուլիսին ասաց Սիրուշոն, որը, ի դէպ, եկաւ մէկ ժամ ուշացումով։
Ներկայացնելով CD–ն՝ երգչուհին նշեց, որ այն կարելի է համարել փորձնական քայլ։ «Իմ երկիրը գտնւում է Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում, իմ ստեղծագործութիւնն էլ գտնւում է այդ խաչմերուկում», – ասաց երգչուհին՝ նշելով, որ նոր ձայնագրութիւններում ինքն օգտագործել է արևելեան մոտիւներ և մօտեցումներ։ Սակայն, ըստ նրա, հայկական արմատներից հնարաւոր չէ հեռանալ։
Սիրուշոյի արւեստի երկրպագուները նոր ձայնասկավառակում կարող են լսել նաև disco ոճի երկու երգ։
Խօսելով իր նոր նախագծերի մասին՝ Սիրուշոն տեղեկացրեց, որ արդէն ունի բազմաթիւ հրաւէրներ։ Յունիսի 25–26 հիւրախաղերով երգչուհին կմեկնի Կանադա, նրան հրաւիրում են նաև Յունաստան։

Tert.am

0 Պատգամ: