Ադրբեջանցի նախարարին թոյլ չեն տւել հիւրանոց կառուցել Լատվիայում

Ժամանակին «Ազադլըգը» յայտնել էր, որ Լատվիայում «Սկրունդա-1» կոչւած նախկին ռազմական աւանը աճուրդի արդիւնքում վաճառւել է Ադրբեջանի քաղաքացի Մեհեմմեդ Գուրբանովին:
Այդ ժամանակ սկզբնական աճուրդը շահել էր Ռուսաստանի «Ալեքսեևսկոյէ-Սերվիս» ընկերութիւնը: Սակայն մինչև սահմանւած ժամկէտը` փետրւարի 19-ը, ընկերութեան կողմից 97860 հազար լատ (մօտ 190 հազար դոլար) նախնական վճարը չփոխանցելու պատճառով, ռուսաստանեան ընկերութեան յաղթանակը չեղեալ է համարւել և ռազմական աւանը տրւել է Ադրբեջանի քաղաքացուն:
«Սկրունդա-1»-ի ընդհանուր տարածքը 45,1 հազար է և բաղկացած է 4 հողատարածքներից: Այդտեղ 70 շէնք, այդ թւում` 10 բնակելի, մանկապարտէզ, հիւրանոց, ակումբ և բազմաթիւ տնտեսական շինութիւններ կան:
«Ազադլըգն» այն ժամանակ նշել էր, որ իրականում այդ հարցում Գուրբանովի անունը ձևական է գրւած. իրականում լատվիական ռազմական աւանի իրական տէրերը ադրբեջանական «ԱԹԱ» և «Գիլան» հոլդինգներն են: Աւելի կոնկրէտ` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն ու Ֆազիլ Մեմմեդովը: «Երէկ գազետա.ռու-ն նորից գրել է այդ աւանի մասին` նշելով, որ ադրբեջանցիները վերջին պահին հրաժարւել են աւանի գնումից: Դրա պատճառն այն է, որ աւանային խորհուրդը թոյլ չի տւել ծովափին մօտ գտնւող այդ բնակավայրում հիւրանոցային համալիր կառուցել, ինչի նպատակ ունէին Հեյդարովն ու Մեմմեդովը», -յայտնել է «Ազադլըգը»:
Թերթին յայտնի է դարձել, որ օրերս անցկացւած նոր աճուրդում լատվիական աւանը գնել է Ռուսաստանի «Ինիթիատիւա Եւրոպա» խմբի սեփականատէր Վադիմ Խլեբնիկովը:

07.06.2010, 15:08
Aysor.am

0 Պատգամ: