Լենան հայ չի. Խօսքը նրա պապիկի առաջին կնոջ
մասին էր
17:12 • 07.06.10
«Եւրատեսիլ 2010»–ի յաղթող Լենա Մայեր Լանդրուտի՝ ազգութեամբ Հայ լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը։ Wikipedia էլէկտրոնային հանրագիտարանից տեղեկանում ենք, որ Լենայի պապիկի կինն իսկապէս հայուհի է եղել։
Բայց խօսքն Անդրէասի երկրորդ կնոջ մասին է։ Նրա առաջին կինը ազնւական ծագում ունեցող հունգարուհի էր, և հէնց նա է Լենայի տատիկը։ Յիշեցնենք, որ Լենայի պապիկը՝ Անդրէաս Մայեր Լանդրուտը, եղել է ԽՍՀՄ–ում Գերմանիայի դեսպանը։ Աւելի ուշ նա վերադարձել է Մոսկւա, որտեղ մինչև հիմա բնակարան ունի։
Ինչպէս Անդրէասը երկու անգամ է զբաղեցրել դեսպանի պաշտօնը՝ 1980-1983թթ. և 1987–1989թթ., այդ ընթացքում գերմանական դեսպանատունը հովանաւորել է արւեստի շատ գործիչների։ 2006թ. «Իզւեստիայի» թղթակիցն այդ առնչութեամբ խնդրել էր նրան պատմել իր բնակարանի պատերին կախւած նկարների մասին։ Անդրէասը, մասնաւորապէս, ասել էր. «Այստեղ՝ հիւրանոցում, Օլեգ Վուկոլովն է, 1990թ. նկար է, և իմ դիմանկարը, Իգոր Օբրոսովի նկարն է, շատ եմ սիրում նրան։ Նայէք Ստրավինսկիի այս նկարին, դա մի հրաշալի Հայ նկարչի գործն է, ես նրան շատ եմ սիրում։ Կինս էլ է սիրում, նա Հայ է...»՝ նկատի ունենալով իր երկրորդ կնոջը։

Tert.am

0 Պատգամ: