Երբ Ադրբեջանը դադարի սուր ճօճել


20:54 • 07.06.10
ՀՀ ԱԳՆ լրատւամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայեանը, «Ինտերֆաքս» լրատւական գործակալութեանը մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի և մի քանի այլ պաշտօնեաների պնդումները, թէ Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման առաջընթացը խոչընդոտում է Հայաստանը, ասել է.
«Առաջընթացը բանակցային գործընթացում հնարաւոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճօճելու փոխարէն ընդունի իր պատասխանատւութիւնը հակամարտութեան սանձազերծման և դրա հետևանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրաւունքի մասին` որպէս միջազգային իրաւունք, և անպտուղ չաղաւաղի հակամարտութեան էութիւնը և բանակցային գործընթացի բովանդակութիւնը»:

Tert.am

0 Պատգամ: