Գիւմրեցիները բողոքում են Կառավարութեան առջեւ ու սպառնում անցնել սահմանը

Երէկ Յունիսի 8–ին, Գիւմրիից 7 ընտանիք է եկել Երեւան՝ բողոքելու փոստի շէնքի բնակելի հատւածից իրենց դուրս հանելու դէմ:
Գիւմրեցիները բողոքի ակցիայ են անցկացրել Կառավարութեան առջեւ, վանկարկելով՝ «Մեզ անհրաժեշտ է մեր տունը» եւ իշխանութիւններից պահանջելով, որպէսզի թոյլ չտան իրենց դուրս հանել տներից: Ակցիայի մասնակիցները կապի աշխատակիցներ են, ովքեր բնակւում են փոստի շէնքի բնակելի հատւածում՝ Խրիմեան Հայրիկ փողոցի վրայ: 70-ական թւականներին շէնքի մի հատւածը՝ 420 քառակուսի մետր, թողնւել է աշխատակիցներին՝ որպէս բնակելի տարածք: Սակայն 2002 թւականին շէնքի միւս հատւածը քաղաքապետը նւիրել է «Պրոգրէս» ընկերութեան տնօրէն Ռաֆիկ Խաչատրեանին, իսկ նա դատարանում յաղթելով, փորձում է դուրս հանել բնակիչներին:
Արդիւնքում բնակիչները պատասխան հայցով դիմել են վարչական դատարան, սակայն նրանց հայցը չի ընդունւել: Ակցիայի մասնակիցները յայտարարեցին, որ չեն վերադառնայ Գիւմրի, քանի դեռ իրենց խնդիրը լուծւած չէ:
«Հակառակ դէպքում մենք կանցնենք սահմանը եւ օգնութիւն ու կացարան կխնդրենք թուրքական կողմից»,-յայտարարեցին նրանք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: