Ծերէթելին ցանկանում է գերազանցել Էյֆելին

14:01 • 08.06.10
Յայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին երազում է յայտնի Էյֆելեան աշտարակից բարձր յուշարձան կառուցել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Նիւ Եորքում իր ցուցահանդէսի բացման ժամանակ։
«Էյֆելեան աշտարակի բարձրութիւնը 300 մետր է, իսկ սրա բարձրութիւնը կլինի 400 մետր»,- իր մտայղացման մասին ասել է քանդակագործը՝ նշելով, որ նախագիծը դեռ սաղմնային վիճակում է և չունի կոնկրէտ պատւիրատու։ «Դեռ չգիտեմ՝ ով կցանկանայ իրականացնել գաղափարը, բայց տնտեսապէս շատ շահութաբեր կլինի»,- ընդգծել է նա։

Tert.am

0 Պատգամ: