Ադրբեջանի ռազմական դոկտրինում չի բացառւում ուժի կիրառումը Հայաստանի նկատմամբ

13:10 • 09.06.10
Ադրբեջանն իրեն իրաւունք է վերապահում, օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թւում՝ ռազմական ուժը, «ազատագրել իր գրաւեալ տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»։
Այս մասին ամրագրւած է Ադրբեջանի ռազմական դոկտրինում, որն ընդունւել է երկրի Միլի մեջլիսում ձայների մեծամասնութեամբ։
Ռազմական դոկտրինի նախագծում նշւում է, որ Ադրբեջանի պաշտպանական (նախայարձակման) քաղաքականութիւնը հաւատարիմ է միջազգային իրաւունքի նորմերին ու սկզբունքներին և ուղղւած է բոլոր պետութիւնների հետ խաղաղ գոյակցութեանը։ Նշւում է, որ Ադրբեջանը չի պատրաստւում որևէ երկրի դէմ սկսել ռազմական գործողութիւններ՝ բացառութեամբ ագրէսիայի զոհ դառնալու դէպքերի։ Ադրբեջանի պաշտպանական քաղաքականութիւնը բացառում է պատերազմը որպէս ուրիշ պետութիւնների անկախութեան ճնշման և միջազգային հակամարտութիւնների մեթոդ։
Ադրբեջանի ռազմական դոկտրինում նշւում է, որ Հայաստանին և Ղարաբաղի իշխանութիւններին ցանկացած քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ աջակցութեան տրամադրումը «բռնազաւթման արդիւնքների պաշտօնապէս ճանաչման նպատակով» գնահատւում է որպէս Ադրբեջանի դէմ ուղղւած գործողութիւն։
Փաստաթղթում նշւում է , որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զաւթումը Ադրբեջանի ազգային անվտանգութեան վրայ բացասաբար ազդող հիմնական գործօնն է»։ Բացասաբար է ազդում նաև «ժամանակին հայկական կողմի իրականացրած էթնիկ զտման քաղաքականութիւնը» և «Հայաստանի ադրբեջանաբնակ շրջանների և Ադրբեջանի գրաւեալ տարածքների» սոցիալ-տնտեսական ենթակառուցւածքների քայքայումն ու «ադրբեջանական հողերի շարունակւող օկուպացիան»։

Tert.am

0 Պատգամ: