Եւրադատարանը դատապարտեց Թուրքիային


18:48 • 15.06.10
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը (ՄԻԵԴ) բաւարարել է Թուրքիայի Յունաց պատրիարաքարանի` նախկինում իրեն պատկանող և թուրքական իշխանութիւնների ձեռքն անցած մանկատունը վերադարձնելու առնչութեամբ ներկայացրած հայցը:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Եւրադատարանը Թուրքիային տւել է 3 ամիս ժամանակ, որպէսզի վերջինը պատրիարքարանին վերադարձնի մանկատունը, ինչպէս նաև որպես փոխհատուցում վճարի 6 հազար եւրօ:
Բացի այդ, Թուրքիան պէտք է վճարի նաև 20 հազար եւրօ դատական ծախսերի համար:Յունաց պատրիարքարանը Մարդու իրաւունքների եւրոպական դատարան էր դիմել 2005 թւականին:


Tert.am

0 Պատգամ: