Աշխարհի առաջնութիւնը՝ առանց վուվուզելաների՞

19:01 • 16.06.10
Գերմանացի սիրողական երաժիշտ Թոբիաս Հերեն սովորել է՝ ինչպէս պէտք է ֆուտբոլի առաջնութեան հեռարձակումը հեռուտացոյցով դիտելիս խլացնել հարաւաֆրիկեան վուվուզելաների ձայնը։
Հերեյի խօսքով՝ նա հասել է դրան յատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որը յայտնաբերում է վուվուզելաների ձայնը՝ մաքրելով դրանից հեռուստասիգնալը։ Այդ մասին յայտնում է DPA լրատեական գործակալութիւնը։Հերեն, սակայն, չի յստակեցրել, թէ ինչ ծրագիր է օգտագործել։ Բրիտանական The Guardian–ը փոխանցում է, որ BBC հեռուստաընկերութիւնը ներկայում քննարկում է վուվուզելաների ձայնը չեզոքացնելու հնարաւորութիւնը։Նշենք, որ ինտէրնետում ի յայտ է եկել antivuvuzelafilter.com կայքը, որն առաջարկում է ներբեռնել նմանատիպ ծրագիր. այն արժէ 2,95 եւրօ։

Tert.am

0 Պատգամ: