Ադրբեջանցիները կանխատեսում են Եւրադատարանի վճիռները


Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանում այսօր կքննարկւի դատապարտւած Աշոտ Յարութիւնեանի դստեր Արուսեակ Յարութիւնեանի հայցը Հայաստանի դէմ: 1952թ ծնւած դատապարտեալը մահացել էր 2009 թւականին Կոշի քրէակատարողական հիմնարկում:
Դատապարտւածի դուստրը հայցը ներակայացրել է իր հօր անունից: Մասնաւորապէս նա նշել է, որ խախտւել են Մարդու իրաւունքների Եւրոպական կոնվենցիայի § § 1, 2 և 3-ի 3-րդ և 4-րդ յօդւածները:
Յատկանշական է, որ ադրբեջանական 1նիւզ.ազ գործակալութիւնն անդրադարձել է այդ թեմային, վերնագրելով յօդւածը «Եւրադատարանը յունիսի 15-ին Հայաստանի դէմ որոշում կը կայացնի»: Կարելի՞ է արդեօք ենթադրել, որ ադրբեջանական նշւած գործակալութիւնն «իր մարդն» ունի Եւարդատարանում: Կամ թէ նրանց հանգիստ չեն տալիս յայտնի գուշակ Միշել Նոստրադամուսի կարողութիւնները, և ադրբեջանական լրագրողները որոշել են իրենց ուժերը փորձարկել դատական վճիռների կանխատեսումների մէջ:
Թէև, ինչպէս արդէն բազմիցս նշւել է մամուլում, Եւրադատարանում իրենց լոբբիստների շնորհիվ Ադրբեջանին յաջողւում է ոչ միայն նախօրոք տեղեկացւած լինել լսումների արդիւնքների մասին, այլ նաև յաջողութեամբ իրենց շահերն առաջ քաշել այդ դատական ատեանում:

ԱՅՍՕՐ, 13:43
Aysor.am

0 Պատգամ: