Նախագահ.–
Ադրբեջանի տմարդի գործողութիւնն անընդունելի է
«Ռազմատենչ յայտարարութիւնները, սադրանքները մնալով անպատիժ, միշտ կարող են յանգեցնել այսպիսի կամ շատ աւելի վատ հետևանքների»
Նախագահ Սերժ Սարգսեանը Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի 300-ամեակի միջոցառումների շրջանակում այսօր ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի համալսարան:
Համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը նախագահներ Սարգսեանին և Մեդվեդևին պատմել է համալսարանի զարգացման գործում Հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:
Նախագահներն այնուհետև ներկայ են գտնւել Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցութեան ծրագրի ստորագրման և համալսարանի ականաւոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումեանի և Արմէն Թախտաջեանի դիմանկարների բացման արարողութիւններին: Նախագահները եղել է նաև Յովսէփ Օրբելու առաջիկայում կառուցւելիք յուշարձանի հիմնաքարի մօտ:
Այնուհետև, համալսարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանն ու ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարճատև առանձնազրոյց են ունեցել, որի աւարտին ՀՀ Նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի և ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:
Սերժ Սարգսեանը մասնաւորապէս նշել է. «Երէկ ուշ երեկոյեան ինձ զանգահարել են և զեկուցել, որ Ադրբեջանի զինւած ուժերը գործողութիւններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի դիրքեր: Պաշտպանութեան բանակի հակազդեցութեան արդիւնքում ադրբեջանցիների մտադրութիւնները, բնականաբար, չեն իրականացւել, ձախողւել են: Նրանք յանցագործութեան վայրում թողնելով (սատակած լաշ) ու կրելով կորուստներ` հետ են քաշւել իրենց դիրքեր: Ցաւօք, կորուստներ ենք ունեցել նաև մենք, և ես իմ ցաւակցութիւններն եմ յայտնում մեր զոհւած չորս զինւորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին: Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարաւոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականութիւնն ու մեր ժողովրդի անվտանգութիւնն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:
Սադրանքները միշտ էլ անընդունելի են: Բայց այս տմարդի գործողութիւնը յատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցաւ ՌԴ նախագահի նախաձեռնութեամբ անցկացւած եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մէկ անգամ ևս խօսում է այն մասին, որ համանախագահները, ներգրաււած երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ յայտարարութիւնները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են յանգեցնել այսպիսի կամ շատ աւելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անյարգալից վերաբերմունք էր նաև համանախագահների նկատմամբ:
Մենք շատ գիտակցւած ենք գնում բանակցութիւնների, և մեր նպատակը շատ յստակ է: Մենք մեր նպատակից երբևէ չենք շեղւել, որպէսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողութիւնները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչմանը: Սա է մեր նպատակը, և այն վերաիմաստաւորելու կարիք ես չեմ տեսնում»,- ասել է ՀՀ Նախագահը:

ԱՅՍՕՐ, 18:56
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment