Saturday, June 19, 2010

Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ
Հակամարտութիւնը սառեցւած չէ, ինչպէս կցանկանար հայկական կողմը
17:45 • 19.06.10
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի յայտարարութիւնը՝ կապւած նախորդ օրւայ ադրբեջանական կողմի ներխուժման հետ։
«Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանը խօսում է ամէն ինչի, բայց ոչ հակամարտութեան էութեան մասին։ Այսօր մենք ունենք սուր զինւած հակամարտութիւն, և այս տեսակի բախումները ցոյց են տալիս, որ ադրբեջանական կողմը երբղք չի համակերպւի իր տարածքների օկուպացիայի հետ»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։
«Այսօրւայ դրութեամբ հնարաւորութիւն կայ վերջ դնել նման զինւած բախումներին, եթէ հայկական կողմը նստի բանակցութիւնների սեղանի շուրջ և շարունակի կառուցողական աշխատանքը Մադրիդեան նորացւած փաստաթղթում արտացոլւած սկզբունքների իրականացման ուղղութեամբ»,- ասել է նա։
«Ի դէպ, նման դէպքերը ցոյց են տալիս, որ Ղարաղաբեան հակամարտութիւնը սառեցւած չէ, ինչպէս կցանկանար հայկական կողմը»,- նշել է նա։

Tert.am

0 Պատգամ: