«Ագահութիւնը խժռեց Երևանի կենտրոնը»
ԵՐԵՒԱՆԸ՝ ՎՏԱՆԳՒԱԾ
«Վերջին 10-12 տարիներին Երևանում իրականացւած քաղաքաշինութիւնը կարող է օրինակ ծառայել, թէ ինչպէս չի կարելի կառուցել քաղաքներ, յատկապէս մայրաքաղաք` 21-րդ դարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի անդամ, «Յանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպութեան նախագահ Կարինէ Դանիէլեանը և յաւելեց, որ այն ինչ ընդունւած է կանաչ քաղաքաշինութեան կողմից, կանաչ ճարտարապետութեան կողմից` Երևանը կէտ առ կէտ հակառակն է անում:
Կ. Դանիէլեանը նշեց, որ այն գաղափարը, որ կարելի է Երևանի կենտրոնը էլիտար շէնքերով խտացնել` առանց հաշւի առնելու կոմունիկացիաների, փոցողների տարողունակութեան, կանաչ տարածքների խնդիրը, այսօր մայրաքաղաքը կանգնեցրել է աւելի լուրջ խնդիրների առջև:
«Ագահութիւնը խժռեց Երևանի կենտրոնը»,- շեշտեց Կարինէ Դանիէլեանը և ասաց, որ Հայաստանում փոքր քաղաքներն ու գիւղերը ամայանում են և դրա ֆոնի վրայ: Էլիտար շէնքերի գոյութիւնը, ըստ նրա, կարծես թէ, մեր ժողովրդին այնքան էլ անհրաժեշտ չէ:
Բնապահպանը ընդգծեց, որ Երևանում շինարարութեանը զուգահեռ սկսեցին խնդիրներ առաջանալ յատկապես մեքենաների համար, և սկսեցին էստակադաներ կառուցել, վերգետնեայ անցումներ` ծառերի հաշւին, Գետառը փակւեց և այժմ Երևանը անձրևաջրերի խնդիր ունի …
«Ոչ մի բնութեան օրինաչափութիւն Երևանի քաղաքաշինութիւնում առ այսօր հաշւի չի առնւել: Ինչ Երևանի կենտրոնում սկսւել է իրականացւել քաղաքաշինութիւն ` միշտ կանաչ տարածքների հաշւին, միշտ գազօնների, ծառերի հաշւին է եղել»,- ընդգծեց «Յանուն կայուն մարդկային զարգացման» Հ/կ-ի նախագահը:

ԱՅՍՕՐ, 14:46
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment