Ինչո՞ւ են Երևանում աւելացել ագռաւներն ու կաչաղակները
«Մայրաքաղաքը բետոնով պատելու փոխարէն կենսաբազմազանութեան պահպանութեանն ուղղւած միջոցառումներ իրականացնել»։
13:39 • 05.06.10
Երևանի շրջակայքում նախկինում բնակւել են 158 տեսակի երգեցիկ և գիշատիչ թռչուններ, սակայն այսօր դրանց թիւը կտրուկ նւազել է։ Փոխարէնը մայրաքաղաքում նկատւում է ագռաւների և կաչաղակների առատութիւն։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թռչնասէրների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլւա Ադամեանը՝ նշելով, որ դրա բացատրութիւնը մէկն է՝ Երևանն աղտոտւած է և զուրկ կանաչ տարածքներից։
«Սոխակները, որոնք բնակւում էին քաղաքի այգիներում, իսպառ վերացել են։ Ընդհանրապէս, անտառային տիպի թռչունները Երևանից գնացել են»,- ասաց մասնագէտը։
Ըստ նրա՝ քաղաքի կենտրոնում կառուցւող էլիտար շինութիւնները բազմանալու հնարաւորութիւն չեն տալիս նաև ծիծեռնակներին։
Մասնագէտները մտահոգւած են և կոչ են անում «մայրաքաղաքը բետոնով պատելու փոխարէն կենսաբազմազանութեան պահպանութեանն ուղղւած միջոցառումներ իրականացնել»։
Սիլւա Ադամեանը նաև յիշեցրեց 20-ականներին մասնագէտների արած կանխատեսումները, ըստ որոնց՝ այսօր Երևանը պէտք է ծաղկող և այգի-քաղաք լիներ։ Սակայն, ըստ նրա, տեղի է ունենում հակառակ գործընթացը. վերջին տարիներին ծառազուրկ Երևանում նկատւում են փոշօտ ու տաք քամիներ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment