Կօգնե՞ն արդեօք
համաժողովները Հայ-
Իրանական տնտեսական
կապերին




Երեւանում այսօր իր աշխատանքներն է սկսել Հայ-Իրանական գործարար համաժողովը: Իրանական կողմը ամենայն լրջութեամբ է վերաբերել համաժողովին, որի վկայութիւնն է 83 ընկերութիւների ներկայացուցիչների մասնակցութիւնը:
Այս տարի սա արդէն երկրորդ Հայ-Իրանական գործարար համաժողովն է։ Առաջինն անցկացւել էր Թեհրանում, փետրւարին: Հայկական կողմից կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալութիւնն է:
Չնայած Իրանը մեր անմիջական հարեւանն է, որի հետ հաստատւել են քաղաքական բնականոն յարաբերութիւններ, Հայ-Իրանական տնտեսական կապերը այնքան էլ սերտ չեն, իսկ 2008 թ. համեմատ դրանք զգալիօրէն վատթարացել են:
Հայաստանի և Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը 2009 թ. կազմել է 153.4 միլիոն դոլար` 2008 թ. համեմատ նւազելով 32.7 տոկոսով: Իրանին 2009 թ. բաժին է ընկել մեր արտաքին առեւտրաշրջանառութեան ընդամէնը 3.8 տոկոսը, այնինչ նախորդ տարի 4.2 տոկոս էր: Համեմատութեան համար նշենք, որ փակ սահմանների պարագայում Թուրքիայի մասնաբաժինը 2009 թ. 4.5 տոկոս էր:
Ընդհանուր առմամբ` Իրանը Հայաստանի 7-րդ առեւտրային գործընկերն է:
Հայ-Իրանական առեւտրային կապերն աչքի են ընկնում միակողմանիութեամբ` Հայաստանն առաւելապէս ներմուծող երկիր է: 2009 թ. Հայաստանն Իրան է արտահանել 19 միլիոն դոլարի, ներմուծել` 134.4 միլիոն դոլարի արտադրանք: 2009 թ. Հայաստանից Իրան արտահանումը նւազեց 24 տոկոսով նոյնիսկ այն պարագայում, երբ իրանական կողմը անսպասելի հետաքրքրութիւն ներկայացրեց հայկական ոչխարների նկատմամբ`Հայ գիւղացիներից գնելով մօտ 150 հազար գլուխ ոչխար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: