Հայաստանը ծերանում է
Կենսաթոշակառուների թիւը 2050թ.-ին 11,2 տոկոսից կը հասնի 25,7 տոկոսի
Յունիս 19, 2010 19:14
ՀՀ Կառավարութիւնը հետաձգել է պարտադիր կենսաթոշակային ապահովման ներդրման ժամկէտը: Յունիսի 19-ին այդ մասին Ծաղկաձորում ընթացող սեմինարի ընթացքում յայտարարել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը:

Սպասւում էր, որ պարտադիր կենսաթոշակային ապահովագրումը կը ներդրւի 2011 թւականին, սակայն ժամկէտը հետաձգւել է մինչեւ 2014 թւականը: Դրա փոխարէն 2011 թ. կսկսի գործել կամաւոր կուտակային համակարգը, որը կը ծառայի որպէս անցումային փուլ:
Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակառուները (63 եւ աւելի տարիք ունեցողները) ներկայում կազմում եմ բնակչութեան 11,2 տոկոսը: Սակայն ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան կանխատեսման` 2018թ. նրանց տեսակարար կշիռը կգերազանցի 12 տոկոսը եւ կը կազմի 13,3 տոկոս, իսկ 2050 թ.` 25,7 տոկոս:
Ըստ աշխատանքի եւ սոցիակալան հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրեանի` եթէ կենսաթոշակառուների թիւը ընդհանուր բնակչութեան կազմում գերազանցում է 12 տոկոսը, ապա տւեալ հասարակութիւնը պէտք է համարել ծերացող: Ա. Ասատրեանը հաւաստիացրեց, որ կենսաթոշակային տարիքի փոփոխութիւն առաջիկայում չի նախատեսւում` ոչ աճման, ոչ էլ նւազման ուղղութեամբ: Բնակչութեան ծերացումը այն հիմնական գործօններից մէկն է, որ ստիպում է կառավարութեանը` անցնել կենսաթոշակային պարտադիր կուտակային ապահովագրութեան համակարգին: Յատկանշական է, որ այն նոյն ժամանակահատւածում, երբ կենսաթոշակառուների թիւը կտրուկ աւելանալու է, ըստ նախարարութեան գնահատակաների` 15-63 տարեկան աշխատունակ բնակչութեան տեսակարար կշիռը կտրուկ նւազելու է` ներկայիս 70,6 տոկոսից իջնելով մինչեւ 57,6 տոկոսի՝ 2050 թւականին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment