Ջաւախեանը՝ Եւրոպայի չեմպիոն


00:13 • 13.06.10
Մոսկւայում աւարտւեց բռնցքամարտի Եւրոպայի առաջնութիւնը, որտեղ այսօր կայացան եզրափակիչ հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկէ մեդալի համար պայքարելու հնարաւորութիւն էր ստացել միայն 64 կգ քաշային Հրաչիկ Ջաւախեանը: Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիրը եզրափակիչում 3:2 հաշւով առաւելութեան հասաւ հունգարացի Դիւլ Կատէի նկատմամբ:
Ջաւախեանը 2006թ. Պլովդիվում կայացած Եւրոպայի առաջնութիւնում նոյնպէս հանդէս էր եկել եզրափակիչում (60 կգ քաշայինների պայքարում), սակայն զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսէյ Տիշչենկոյին:
Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի կազմում մոսկովեան առաջնութիւնում մեդալներ էին նւաճել նաև 48 կգ Յովհաննէս Դանիէլեանը և 81 կգ Արթուր Խաչատրեանը:
Ռուսաստանի հաւաքականի կազմում ոսկէ մեդալի արժանացաւ 51 կգ քաշային Միշա Ալոյեանը: Այս մասին հաղորդում է
armsport.am կայքը:

Tert.am

0 Պատգամ: