Հանրային խորհրդի յանձնաժողովն առաջարկում է հրաժարւել «Լեզւի մասին» օրէնքի փոփոխութիւններից
18:11 • 18.06.10
ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան և ներքին հարցերով յանձնաժողովը քննարկել է «օտարալեզու դպրոցներիե խնդիրը և երկու կէտից բաղկացած որոշում ընդունել։
ՀՀ կառավարութիւնը, ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել «Լեզւի մասին» ՀՀ Օրէնքում փոփոխութիւններ կատարելու և “Հանրակրթութեան մասին” ՀՀ Օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի` ՀՀ տարածքում թոյլատրւելու են օտար լեզու հանրակրթական ուսումնական հաստատութիւններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը։
Որոշման մէջ նշւում է, որ Յանձնաժողովը նոյնպես կարևորում է օտար լեզուների դասաւանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատութիւններում և արդիական ուսման ձևերի կիրառումը Հայաստանի կրթական համակարգում։
Յանձնաժողովը գտնում է, որ վերը նշւած նախագծում առաջարկւող փոփոխութիւննրը չեն բխում մեր ազգային և պետական շահերից։ Աւելին, կառավարութիւնը սոյն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախութեան Հռչակագրի կէտ 12-րդ կէտով, ըստ որի.«Սոյն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրութեան մշակման, իսկ գործող Սահմանադրութեան մէջ փոփոխութիւնների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, Հանրապետութեան նոր օրէնսդրութեան նշակման համարե։ Արդիւնքում` իր կողմից մշակած օրէնսդրական նախաձեռնութիւնը հակասում է Հայաստանի Անկախութեան Հռչակագրի կէտ 10-ին, ըստ որի՝«ՀՀ ապահովում է հայերէնի` որպէս պետական լեզւի, գործառութիւնը Հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան և մշակոյթի սեփական համակարգ»։
Հիմք ընդունելով վերը նշւածը և Յանձնաժողովի անդամների կողմից ներկայացւած կարծիքները, Յանձնաժողովը առաջարկում է.
Դիմել Հանրային խորհրդին և ՀՀ Կառավարութեանը վերը նշւած խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ։
Յանձնաժողովը որոշել է.
1. Առաջարկել ՀՀ կառավարութեանը` հրաժարւել օրէնսդրական այդ նախաձեռնութիւնից և յետ վերցնել «Լեզւի մասին օրէնքում փոփոխութիւններ կատարելու օրինագիծը։
2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել ՀՀ Կառավարութեանը` մշակելու և մէկ ամսւայ ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթութեան մակարդակը բարձրացնելու իր մօտեցումներն ու ծրագիրը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment